Երևանի «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը փակվել է

Մանրամասներ
Ոսկու աշխարհ

Երևանի Խորենացի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը անորոշ ժամանակով փակվել է, քանի որ հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումներ. համապատասխան որոշումը կայացվել է հունվարի 23-ին:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

«Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը վերստուգումներ անցկացնելու խնդրանքով դիմում է ներկայացրել՝ հավաստիացնելով, որ խախտումներն արդեն շտկվել են:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից տեղեկացրեցին՝ դեռևս հայտնի չէ, թե երբ վերստուգումներ կանցկացնեն:

Հիշեցնենք, որ 2023 թվականին ևս «Ոսկու աշխարհը» փակվել էր հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումների պատճառով: