Տեղի է ունենում WCIT-2019 մրցանակների հանձնման արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

WCIT 2019-ի ընթացքում տեղի ունեցան մրցույթներ , որոնց արդյունքում հաղթող ստարտափների համար կազմակերպչական կոմիտեն սահմանել է մրցանակ և որի մրցանակային ֆոնդը 105.000 ԱՄՆ դոլար է
WCIT-2019 համաժողովի պաշտոնական փակման արարողությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում WCIT-2019 ՏՏ համաշխարհային եռօրյա համաժողովի պաշտոնական փակման արարողությունը։ 

Հիշեցնենք, որ WCIT 2019-ի շրջանակում ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ այն առաջին անգամ անցկացվեց Երևանում: 

WCIT 2019-ի ընթացքում տեղի ունեցան մրցույթներ (կայծակնային ռաունդներ), որոնց արդյունքում հաղթող ստարտափների համար կազմակերպչական կոմիտեն հայկական ՏՏ համայնքի անունից սահմանել էր «Armenian Tech Community Prize» մրցանակը, որի մրցանակային ֆոնդը 105.000 ԱՄՆ դոլար է։ 

Երևանյան համաժողովն ունեցել է մոտ 2000 մասնակից՝ 70 երկրից․ տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, հանրաճանաչ օտարազգի և հայ բանախոսներ, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, քաղաքականություն սահմանողներ և պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-9-ը Երևանում ընթանում էր «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։