Հայտնի են «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի անցկացման օրերը

Սամիթին կմասնակցեն ավելի քան 1000 ձեռներեցներ ողջ աշխարհից
Sevan startup summit

«Սևան Ստարտափ Սամմիթ» 2019-ի օրերն արդեն հայտնի են։ Վրանային բիզնես ֆորումը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը։ Սևանի ափին կհավաքվեն ավելի քան 1000 ձեռներեցներ ողջ աշխարհից։

Սամմիթի նպատակը նորարարական գաղափարների խրախուսումն է, ինչպես նաև բիզնես աշխարհի ներկայացուցիչների մեջ անկաշկանդ կապի հաստատումը։ Սամմիթի 7 օրերի ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցել դասախոսությունների և քննարկումների բիզնես աշխարհի հաջողակների հետ։

2019-ին ևս Հայաստան կհրավիրվեն հաջողակ ստարտափների հիմնադիրներ, ովքեր իրենց փորձով կկիսվեն և կուղղորդեն նորարարներին։ Նախատեսվում է հյուրընկալել ավելի քան 100 բիզնես էքսպերտների և մենթորների։

«Սևան Ստարտափ Սամմիթ» 2019-ի մրցանակային ֆոնդը կգերազանցի 100,000 ԱՄՆ դոլարը, որը կբաշխվի հաղթող ստարտափների միջև։