Կրծկալ չկրելու համար ինքնաթիռի ուղևորուհուն ամոթանք են տվել և ստիպել, որ ծածկվի

Մանրամասներ
Կրծկալ

Delta Airlines ավիաընկերության անձնակազմի անդամը ամոթանք է տվել ինքնաթիռի ուղևորուհուն կրծկալ չկրելու համար, Lurer.com-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yahoo News Australia-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 22-ին Նոր Զելանդիայից դիջեյ և գործարար Լիզա Արչբոլդը վերադառնում էր Սան Ֆրանցիսկո Սոլթ Լեյք Սիթիից, որտեղ նա մեկնել էր «Սանդենս» կինոփառատոնին։ Այն բանից հետո, երբ բոլոր ուղևորները բարձրացել են ինքնաթիռ, անձնակազմի անդամներից մեկը Արչբոլդին ուղեկցել է սրահից դուրս, նրա հանդերձանքն անվանել վիրավորական և ստիպել նրան ծածկվել:

Արչբոլդը խոստովանել է, որ ցնցված էր: Նա հավելել է, որ, ամեն դեպքում, հագել է բաճկոնը և վերադարձել ինքնաթիռ, սակայն վայրէջքից հետո մոտեցել է բորտուղեկցորդուհուն և մեղադրել ավիաընկերությանը խտրականության մեջ։ Ըստ կնոջ՝ իրեն ասել են, որ Delta Airlines-ի պաշտոնական քաղաքականությունն այն է, որ կանայք պետք է ծածկեն իրենց մարմինները: