ԿԱՐԵՎՈՐ․ Ադրբեջանը ներկում է իր T90 տանկերը, պատրաստվում է պատերազմի. Արթուր Գևորգյան

Մանրամասներ
Ադրբեջան T90

«Քանդակագործության ազգային պարկ» թանգարանի հիմնադիր-տնօրեն Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը ներկում է իր T90 տանկերը, փոխում է քողարկիչ գույնը։ Սա ասում է իրանցի փորձագետն ու շեշտում, որ Բաքուն պատրաստվում է պատերազմի։

Իսկ ինչի՞ այս գույն, հարցն ավելի կարևոր է։

Դաշտայինի համար իրենք ունեին դարչնագույնը։ Սա կանաչավուն է և հարմար է դաշտ-անտառ միջակայքում տեխնիկան քողարկելու համար։

(Կներեք, որ խանգարում եմ ձեր կարծիք հայտնելու իրավունքը և կտրում գործերից):

Փաստացի վաղվանից սպասողական վիճակի մեջ ենք, քանի որ սահմանադրական փոփոխություն, արտահերթ չի լինելու, իսկ դա նշանակում է, որ չի լինելու խաղաղության պայմանագիր։

Ու էս ամենի մեջ խիստ տարօրինակ է յուրայինների հետ Նիկոլի գզվռտոցը, որ Ալեն Սիմոնյանի հարսին կալանավորելով, ցույց է տալիս, ու իր ֆավորիտը Արմեն Գրիգորյանն է, այն էլ` ժամանակավոր կառավարության տեսքով»։

Աղբյուրը` Արթուր Գևորգյան