Իսրայելը հարվածել է Սիրիայում իրանցի խորհրդականների կենտրոնին

Մանրամասներ
իսրայել

Իսրայելական բանակը հարվածել է Սիրիայում իրանցի ռազմական խորհրդականների կենտրոնին: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:

«Իսրայելը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող ռազմական խորհրդականների կենտրոնի վրա. կան զոհեր և վիրավորներ»,- ասվում է հրապարակման մեջ:

Բացի այդ, ոչնչացվել են մի քանի բնակելի տներ։ Գործակալությունը չի հստակեցրել, թե արդյոք զոհեր կան իրանցի խորհրդականների շրջանում: