Ռուսաստանը կհասնի ռազմական հատուկ գործողության նպատակների իրագործմանը․ Պուտին

Մանրամասներ
պուտին

Ռազմական հատուկ գործողության գոտում ավելի քան 600 հազար մարդ է գտնվում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը կհասնի նախանշված առաջադրանքների և ռազմական հատուկ գործողության նպատակների իրագործմանը։

«Այն, ինչ տեղի էր ունենում Դոնբասում, ցեղասպանություն էր՝ մեր պատմական տարածքներում ռուսներին հռչակել էին ոչ տիտղոսակիր ազգ»,- հավելել է Պուտինը։

Նրա գնահատմամբ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինայի դե ֆակտո ղեկավարել են ազգայնականները։