Մբապեն որոշել է տեղափոխվել «Ռեալ». Bild

Մանրամասներ
Մբապե

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաղորդում է գերմանական Bild-ը։

Արքայական ակումբն ընտրելու գլխավոր գործոնը եղել է Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու հույսը։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել է 28 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։