Սարգիս Ադամյանի գոլը հաղթանակ է բերել թիմին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգսի Ադամյանը «Յան Ռեգենսբուրգ»-ի մեկնարկային կազմում էր

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը արտագնա խաղում մրցեց «Հայդենհայմ»-ի հետ: Հանդիպումն ավարտցվեց 1:2 հաշվով հօգուտ «Յան Ռեգենսբուրգ»-ի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգսի Ադամյանը «Յան Ռեգենսբուրգ»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և 58-րդ րոպեին խփեց իր թիմի համար հաղթական գնդակը:

Այս տուրից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցաշարային աղյուսակում 8-րդ տեղում է և ունի 36 միավոր: