Կյանքից հեռացել է «Դոլմամա»-ի սեփականատեր Ժիրայր Ավանյանը

Մանրամասներ
«Դոլմամա» Ժիրայր Ավանյան

Մահացել է «Դոլմամա» ռեստորանային ցանցի (Երևան, Մոսկվա), «Թռչող ջայլամ» ռեստորանի (Դիլիջան), «Սանտա Ֆամիլիա» գաստրոնոմի (Երևան), «Աղաքսակ» հուշանվերների խանութի (Երևան) հիմնադիր, սեփականատեր, գործարար Ժիրայր Ավանյանը։

Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին «Դոլմամա» ռեստորանից։

Նշենք, որ գործարարը «Դոլմամա» ռեստորանը հիմնադրել է 1998թ․-ին՝ իր առջև նպատակ ունենալով վերականգնել բուն հայկական խոհանոցը: