«Եթե Ուկրաինան պարտվի, աշխարհակարգը կորոշեն Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը». ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Մանրամասներ
պուտին

Ուկրաինայի պարտության դեպքում Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը կորոշեն նոր աշխարհակարգը, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը The Daily Telegraph-ի լրագրողներին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում այսօր պայքար է ընթանում «երկու դաշինքների» միջև։

«Եթե նրանք պարտվեն, մենք էլ ենք պարտվելու, որովհետև աշխարհակարգը որոշելու են չինացիները, ռուսները, իրանցիները և հյուսիսկորեացիները։ Իսկ թոռներիս համար չափազանց անհարմար կլինի ապրել նման աշխարհում»,- ասել է Ռոբերթսոնը:

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նախատել է արևմտյան երկրներին Ռուսաստանին, Չինաստանին և նրանց դաշնակիցներին դիմակայելու համար բավարար քաղաքական կամքի բացակայության համար։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պետք է ազդեն արևմտյան բոլոր պետությունների վրա՝ Ուկրաինային ֆինանսավորելու և զինելու բազմամյա ծրագիր որոշելու համար։