Ընդդիմությունը եկել էր ԱԺ, որ խոսի կախիչի կամ ցնցուղի թեմայից. սա խոսում է ընդդիմության բոբիկության մասին. ՔՊ-ական

Մանրամասներ
հասմիկ հակոբյան

Ազգային ժողովում հայտարարություններին ժամին ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մոտեցավ ամբիոնին ու ասաց, որ ուզում էր հրաժարվել ելույթի հնարավորությունից։

«Սակայն որոշեցի մոտենալ ու ասել, թե ինչու եմ ուզում հրաժարվելու ելույթի հնարավորությունից: Ընդդիմությունն ամբողջ կազմով եկել էր, ներկայացել էր հայտարարությունների ժամին, շատերը գրանցվել էին։ Ես էլ որոշեցի վերջում գրանցվել։ Պետք է, որ ընդդիմությունը խնդիրներ, թերություններ արձանագրի, երբեմն կարիք է լինում դրանց արձագանքներ հնչեն։ Ես ամբիոնին եմ մոտեցել իմ աշխատանքային նոթատետրով։ Սակայն ոչ մի գրառում արված չէ, քանի որ չարձանագրեցի ոչ մի բովանդակային խնդիր, որին  կարելի է անդրադառնալ։

Երեւի ընդդիմությունը մեկ ամիս անց եկել էր Ազգային ժողով, որպեսզի խոսի վարչապետի կողմից արդեն իսկ արձանագրված կախիչի կամ ցնցուղի թեմայից։ Սա խոսում է  ընդդիմության բոբիկության մասին։ Տա Աստված, որ մեր  երկրի միակ խնդիրը հենց այդ կախիչների թեման լինի»,- ասաց Հակոբյանը։

Նրան արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը. «Բայց խնդիրն այն է, որ իրենք  կախիչի խնդիրներից չեն խոսում։ Ասում են՝  ինչու եք դուք կախիչի խնդրից խոսում։ Է, իրենք չեն խոսում, ստիպված մենք ընդդիմության գործն էլ ենք անում»։