Ասում եք՝ ախպեր, ջեբիդ փողը շատ ա, արի, ազատվի բանակից. Ստացվում է՝ քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ, 15 միլիոնի «մատերիալ» է

Մանրամասներ
աժ

Հայկ Սարգսյանն ընդդիմությանը կոչ անելու փոխարեն թող դիմի ՔՊ այն պատգամավորներին, որոնք դեմ են օրինագծին: Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը հայտարարեց, որ ընդդիմությունը դեմ չէ 27 տարին լրացած, քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիներին որոշակի վճարման դիմաց ազատել քրեական պատասխանատվությունից։

«Խնդիրն այն է, որ մեկը 2,5 միլիոնով, քաղաքացիություն ստանալով, բանակից ազատվում է, իսկ մյուսը պարտավոր է գնալ ծառայության։ Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները․ տվյալ դեպքում կար փիլիսոփայություն։ Խնդիրը հարցը լուծելն է, հարցի լուծումն է կարևոր, ոչ թե ասել՝ «ախպեր» ջեբիդ փողը շատ է, 15 մլն է, ուրեմն՝ բանակից կազատվես, իսկ, եթե 15 մլն չէ, ուրեմն՝ չես ազատվի։ ԱՄՆ-ից, ՌԴ-ից հարյուրավոր քաղաքացիներ ասում են, որ մենք դրսում ենք, հո միլիարդատեր չենք, 15 մլն ի վիճակի չենք վճարելու։ Դրա համար հարցը շարունակելու է օդում կախված մնալ»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը՝ ևս մեկ անգամ կարևորելով հարցի լուծումը։

«Ոնց որ կարմիր գծերի գումարը բարձրացրին, այդպես էլ մնացածը։ Ստացվում է, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, 15 միլիոնի մատերիալ է, ոչ թե 2,5 միլիոնի», - նշեց նա: