Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին և «Խորտիցա» զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել են, որ Բախմուտի պաշտպանությունը պետք է շարունակվի։
Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Զալուժնին և Սիրսկին այս մասին հայտնել են՝ պատասխանելով Վլադիմիր Զելենսկու հարցին։ Բարձրաստիճան զիվնորականները խոսել են պաշտպանական գործողությունը շարունակելու և Բախմուտում դիրքերի հետագա ամրապնդման օգտին։
Բախմուտը քաղաք է Դոնեցկի մարզում, ռուսական ուժերը կես տարուց ավելի փորձում են գրավել այն։
0Comments