Անկեղծ ասած, Հայոց պատմություն առարկան Հայաստանի պատմություն վերանվանելու առաջարկն ինձ ցնցեց ուղղակի․ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Վերջերս իմացա, որ մի խումբ մանկավարժներ, կամ գիտնականներ, մասնագետներ դիմել են ԿԳՄՍ՝ առաջարկելով, որ դպրոցներում դասավանդվող Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն։

Գավառի ՔՊ նախաձեռնողի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Անկեղծ ասած, այս առաջարկն ինձ ցնցեց ուղղակի հետևյալ տրամաբանությամբ։ Ես ինքս ինձ մեղադրեցի, որ ես այս նրբությունը չեմ նկատել։ Կարող է թվալ, թե սա ինչ բանավեճ է՝ Հայ ժողովրդի պատմություն, թե Հայաստանի պատմություն։

Իսկ այդտեղ խորքային, բովանդակային շատ լուրջ տարբերություն կա՝ Հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով։

Այսինքն՝ առաջին պատմությունը պետության բացակայության մասին է, որը երբեմն ընդհատվել է պետություն ունենալով, իսկ երկրորդը՝ պետության պատմությունն է, որը երբեմն ընդհատվել է պետություն չունենալով։ Այս կարգի հարցեր կան, որը շատ կարևոր են»,-նշել է նա։