Նարիշկինն ասել է, որ ընտրությունների շեմին ամերիկացիները ցանկանում են «ապակայունացնել» իրավիճակը ՌԴ-ում

Մանրամասներ
նարիշկին

Արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ մարտին նախատեսվող նախագահական ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ն  Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակին միջամտելու փորձեր է ձեռնարկում, հայտարարել է ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է Интерфакс-ը։

«Ռուսաստանում նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ ԱՄՆ ուժային կառույցներում  ավելի բարդ միջոցներ են մշակում դեմոկրատական գործընթացներին ապօրինի միջամտության համար»,- նշել է նա։

Նարիշկինը հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր է ակտիվացնել ամերիկյան փոխանակման ծրագրերի շրջանավարտ ռուսաստանցիների հետ աշխատանքը։

«Վաշինգտոնը մեծացնում է քայլերը այդ քաղաքացիների հետ կապերի վերականգնման, նրանց հետ վստահելի հաղորդակցության հաստատման հարցում։ Հետագայում ակնկալվում է  նախկին ուսանողներին ռուսական իշխանությունների դեմ պայքարում ակտիվ ներգրավման անցնել»,- հայտարարել է նա։

Նա նշել է, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունների նախաշեմին ամերիկացիները կառչում են Ռուսաստանում ներքաղաքական իրավիճակի «ապակայունացման» ամենափոքր հնարավորությունից անգամ։