Վլադիմիր Պուտինը պարգևատրել է հայերի

ՌԴ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործչի պատվավոր կոչում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պետական պարգևներ է հանձնել անվանի ռուս և օտարերկրացի գործիչների: Նրանց շարքում եղել են նաև հայեր:

ՌԴ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

RT -ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է Ալեքսանդրա Նևսկու շքանշանով:

Իսկ Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լեյլա Ադամյանը պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի շքանշանով: