Թաիլանդում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող նավ է խորտակվել

Մանրամասներ
թայլանդ

Ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող Martini նավը խորտակվել է Թաիլանդի Պհուկետ կղզու մոտակայքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

Martini-ի բոլոր ուղևորներին և անձնակազմի անդամներին՝ վեց ռուսի և երեք թաիլանդցու, հաջողվել է փրկվել: Բոլոր զբոսաշրջիկներին վերցրել է դեպքի վայր ժամանած Panwa princess նավը, իսկ հետո նրանց տեղափոխել հյուրանոց։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։

Հստակեցվում է, որ նավը խորտակվել է այն բանից հետո, երբ ջուրը լցվել է շարժիչի սենյակ։ Հետաքննությունը ուշադրություն է հրավիրել Martini-ի ոչ պատշաճ շահագործման վրա՝ դրա վրա մեխանիկ չի եղել։