Պուտինի արտահայտությունները զայրացրել են Թայվանին

Մանրամասներ

1

Թայվանի արտաքին գործերի նախարարությունը իր երկիրը համարում է ինքնիշխան պետություն, որը ենթակա Չինաստանին: ԱԳՆ-ը իր կայքում «բողոքել» է «Վալդայ»  միջազգային քննարկումների ակումբի լիագումար նիստում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի դեմ:

«Չինաստանի կոմունիստական ​​ռեժիմը ոչ մի օր չի կառավարել Թայվանը եւ չունի իշխանություն Թայվանի նկատմամբ: Թայվանի ապագան պետք է որոշի նրա 23,5 միլիոն բնակչությունը, եւ Թայվանի կառավարությունն ու ժողովուրդը չեն տրվի Չինաստանի տոտալիտար կառավարության ռազմական, քաղաքական եւ տնտեսական պարտադրանքին:

Միեւնույն ժամանակ, Թայվանը վստահ է, որ Պուտինն ու նրա պաշտոնյաները միտումնավոր օգտագործում են Թայվանի հարցը որպես պատրվակ՝ «միջազգային լսարանին շփոթեցնելու եւ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայից ուշադրությունը շեղելու համար»։ Թայբեյը խոստացել է նաեւ շարունակել աջակցությունն Ուկրաինային եւ ուկրաինացի ժողովրդին։

Պուտինը նախօրեին ասել էր, որ Ռուսաստանը Թայվանը համարում է Չինաստանի անբաժանելի մասը, իսկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը կղզի սադրանք է։ «Ինչու՞ պետք է այս տատիկը հասներ Թայվան՝ Չինաստանին ինչ-որ պատասխան գործողությունների դրդելու համար, մինչդեռ որեւէ կերպ չեն կարողանում կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում տեղի ունեցողի պատճառով։ Դա ուղղակի ինչ-որ անհեթեթություն է»,- վրդովվել է նախագահը։

Թայվանի հարցը բաց է 1949 թվականից, երբ մայրցամաքում հռչակվել է Չինաստանի կոմունիստական ​​Ժողովրդական Հանրապետությունը, իսկ Կուոմինթանգ կուսակցությունը, որը նախկինում կառավարում էր երկիրը, փախել է Թայվան կղզի: 2022 թվականին իրավիճակը տարածաշրջանում սրվել է՝ կղզի ամերիկյան պատվիրակությունների այցերի պատճառով՝ հակառակ Չինաստանի բողոքներին։