Կատաղած առյուծը մտել է գյուղ և այլանդակել 4 մարդու

Միջադեպից հետո պլամտացիայի աշխատակիցները գործադուլ են արել հերթական հարձակման սպառնալիքի պատճառով

Պակիստանի գյուղերից մեկում առյուծը հարձակվել է թեյի պլանտացիայի աշխատակիցների վրա և այլանդակել նրանց։ Այս մասին հաղորդում է Northeast Now-ն։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին։ Գիշատիչը սկզբում հարձակվել է 26-ամյա կնոջ վրա։ Պլանտացիայի մյուս աշխատակիցները փորձել են շեղել առյուծին։ Գիշատիչը բաց է թողել զոհին, որը կրծքի և դեմքի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Իշխանությունները փորձել են բռնել առյուծին, սակայն անտառում թաքնված գիշատիչը հասցրել է հարձակվել նույն պլանտացիայի ևս 3 աշխատակցի վրա, որոնք ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են։

Միջադեպից հետո պլամտացիայի աշխատակիցները գործադուլ են արել հերթական հարձակման սպառնալիքի պատճառով։

Անտառապահներից մեկը կարծում է, որ դա ոչ թե առյուծ է եղել, այլ ընձառյուծ։