Դոլարն ու ռուբլին թանկացել են

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 9-ին, կազմել է 405.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.38 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.49 դրամ (աճել է 0.05 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.98 դրամ (աճել է 1.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.51 դրամ (աճել է 0.05 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 400-403 դրամով, վաճառվում է 407-409 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 434-438 դրամով, վաճառվում է 446.50-452 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.15-4.46 դրամով, վաճառվում է 4.59-470 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 403-404 դրամով, վաճառվում՝ 408 դրամով:

Եվրոն գնվում է 438-440 դրամով, վաճառվում է 445 դրամով:

Ռուբլին գնվում է 4.35 դրամով, վաճառվում է 4.48-4.50 դրամով: