Թուրքիայում բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ․ կան զոհեր ու վիրավորներ

Մանրամասներ
թուրքիա

Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում մարդատար ավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր ու տուժածներ, հայտնում է AHaber հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ստամբուլիս Մալաթիա ուղևորվող ավտոբուսը Աքչադաղ գյուղի շրջանում թանձր մառախուղի պատճառով կողաշրջվել է, ինչից հետո նույն ուղղությամբ ընթացող բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ։

Վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժել՝ 36-ը։ Տուժածները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։