Գնան կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեն իրենք, լուծարեն ԼՂ բանակը, զենքերը հանձնեն Ադրբեջանին, ԼՂ-ի ԱԺ-ն լուծարեն, գան Հայաստանում ԼՂ ԱԺ-ի նիստ անե՞ն․ Գևորգ Պապոյան

Մանրամասները՝ տեսանյութում
գևորգ պապոյան

Հիմա տեսա՞ք՝ ով է իրական դավաճանը, տեսա՞ք՝ ով գնաց իրական կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրեց: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

«Իրական կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ոչ թե Սամվել Շահրամանյանը: Գնան կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեն իրենք, լուծարեն ԼՂ բանակը, զենքերը հանձնեն Ադրբեջանին, ԼՂ-ի ԱԺ-ն լուծարեն, գան Հայաստանում ԼՂ ԱԺ-ի նիստ անե՞ն: Սա Հայաստանի դեմ ռումբ է, սա անթույլատրելի է։

Եթե այդ մարդիկ վտանգավոր ու անգրագետ մոլորության մեջ են, ապա խորհուրդ եմ տալիս նրանց խելքի գալ, եթե դա մտածված  դավաճանական գործողություն է  արտաքին պետությունների հովանավորությամբ և աջակցությամբ, սա ևս կբացահայտվի, ինչպես ամեն ինչ բացահատվեց 30 տարվա ընթացքում»,-ասաց նա։