Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մանրամասներ
մանվել բադալյան

Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ:

Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորից 84-ը, և բոլորը կողմ են քվեարկել։

Հիշեցնենք, որ Մանվել Բադալյանի թեկնածությունն առաջադրել են ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները: