Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024»-ին

Մանրամասներ
Եվրատեսիլ

Հայաստանը կմասնակցի 2024 թ-ին Մալմյոյում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Մրցույթի պաշտոնական էջը ներկայացրել է մասնակից երկրների ցանկը:

«37 երկրների Հանրային հեռարձակողները հաստատել են իրենց մասնակցությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթին, որը կայանալու է մայիսին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում»,-գրված է մրցույթի ինստագրամյան էջում:

IMG_1140.jpeg (375 KB)

«Եվրատեսիլը» կանցկացվի 68-րդ անգամ: Մրցույթը կայանալու է մայիսի 7-ին, 9-ին եւ 11-ին:

«Եվրատեսիլ 2023»-ում երկրորդ անգամ հաղթել էր Շվեդիան ներկայացնող Լորինը, որն իր երկրին նախորդ հաղթանակը շնորհել էր 2012-ին: Հայաստանն այս տարվա մրցույթին ներկայացնում էր Բրյունետը: