Որոշվել են աշխարհի լավագույն սմարթֆոնները

Հզոր մարտկոցի, նկարահանման որակի եւ ժամանակակից դիզայնի շնորհիվ առաջին տեղում հայտնվել է չինական OnePlus 6T-ն

Business Insider հրատարակության փորձագետները կազմել են աշխարհի լավագույն 20 սմարթֆոնների վարկանիշը: Լավագույն բնութագրիչներով գաջեթների ցուցակը հրապարակվել է կայքում, գրում է Lenta-ն:

Հզոր մարտկոցի, նկարահանման որակի եւ ժամանակակից դիզայնի շնորհիվ առաջին տեղում հայտնվել  է չինական OnePlus 6T-ն: Բացի դրանից մասնագետները գնահատել են մրցակիցների համեմատ սմարթֆոնի գրավիչ գինը:

Երկրորդ տեղը փորձագետները տվել են iPhone XR-ին, որը լավագույնն է ճանաչվել Apple-ի շարքում: Երրորդ տեղը բաժին է հասել Google Pixel 3 եւ Pixel 3 XL սմարթֆոններին, որոնք լավագույն տեսախցիկն ունեն:

Առաջին տասնյակում հայտնվել են նաեւ Samsung Galaxy Note 9, iPhone XS եւ iPhone XS Max, LG V40, iPhone X, Samsung Galaxy S9 Plus, iPhone 8 Plus եւ Samsung Galaxy S9: Երկրորդ տասնյակում հայտնվել են Samsung-ի եւ Apple- մի քանի հին մոդելներ:

Մասնագետները նաեւ նշել են ամերիկյան Razer ընկերության Phone 2 սմարթֆոնը, որը մասնագիտացած է խաղային սարքավորումների մշակման եւ Motorola մոդելի ստեղծման գործում:

Мото G6-ը եւ Moto Z3-ը (18 եւ 19 տեղեր համապատասխանաբար) նշվել են կոկիկ դիզայնի, բարձր ձայնի եւ մարտկոցի ավելացված աշխատանքի համար:

20-յակը եզրափակում է BlackBerry Key2-ը, որը վարկանիշում qwerty ստեղնաշար ունեցող միակ հեռախոսն է:

Փորձագետները եզրակացրել են, որ 2019-ի լավագույն սմարթֆոնների վարկանիշը շատ չի տարբերվում նախորդ տարվա նույն ցուցակից: Սակայն իրավիճակը կարող է լրջորեն փոխվել արդեն փետրվարին, երբ այնպիսի արտադրողներ, ինչպիսիք են Samsung-ը եւ LG-ն, Mobile World Congress ցուցահանդեսին կհայտարարեն նոր մոդելների մասին: