Դեկտեմբերի 1-ին ոստիկանական նվագախմբի կատարումներով «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման միջոցառման մեկնարկը տրվել է նաև Տավուշի մարզում։ Իջևանում այն սկսվել է քայլերթով։
Իջևանի կենտրոնական հրապարակում էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՆԳՆ և ոստիկանության ղեկավարությունը, համայնքային իշխանության ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
Վահե Ղազարանն իր ելույթում ներկայացրել է նախարարության որդեգրած քաղաքականությունը, որի համաձայն՝ հետևողական աշխատանքներ են իրականացվում պարեկային ծառայությունում կանանց թիվը ավելացնելու ուղղությամբ: Նախարարը կոչ է արել քաղաքացիներին՝ ընդունվել պարեկային ծառայության շարքերը։
Հրապարակում պարեկները ներկայացրել են իրենց ծառայության մանրամասներ, նաև պատասխանել են քաղաքացիների հարցերին։
Իրազեկման միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել Ոստիկանության զորքերի նվագախումբն ու երգչախումբը։
Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելության մրցույթի դիմումների ընդունումը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը։ Տեղերի գերակշիռ մասը նախատեսված է կանանց համար:
0Comments