Մեկնարկել է Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը

Մանրամասներ
Մհեր Գրիգորյան Շահին Մուստաֆաև

Սահմանազատման հարցերով զբաղվող Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը սկսվել է։

Այս մասին  լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 30-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում նախատեսվում էր հանդիպում ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների միջև:

Այս հատվածում էր տեղի ունեցել նաև հանձնաժողովների վերջին՝ հուլիսի 12-ի հանդիպումը:

Բացի դրանից՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած այս հանձնաժողովները ևս երեք հանդիպում են անցկացրել, առաջինը՝ 2022-ի մայիսին Երասխ բնակավայրի ուղղությամբ Նախիջևանի սահմանին, հաջորդը Մոսկվայում՝ 2022-ի օգոստոսին, ապա Բրյուսելում՝ նոյեմբերին: