Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Մանրամասներ
ավտովթար

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Range Rover և Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի քաղաքացիների և ժամանած հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և պատգարակներով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի և Բյուրեղավանի բժշկական ամբուլատորիայի շտապօգնության ավտոմեքենաներին:

Բժիշկները վիրավորներին  նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա 2-ին տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ 2-ին, որոնք գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարից հետո առաջացել էր մոտ 2.5-3 կմ խցանում, սակայն շնորհիվ պարեկների գործողությունների, ճանապարհը արագ բացվեց և դարձավ երթևեկելի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: