Սամվել Շահրամանյանն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, ամեն օր զանգում է Բաքու՝ խոսում. Սամվել Բաբայան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ես տեղյակ եմ, որ Արցախի նախագահն այսօր է Ադրբեջանի հետ կապի մեջ է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

«Շահրամասնյան Սամվելը, ում դուք շատ սիրում եք, բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում, հիմա ի՞նչ է բանակցում՝ իրեն հարցրեք:

Ինքն իր ելույթում պարզ ասում է՝ մենք բանակցում ենք վերադարձի համար: Ես ձեզ հիմա ասում եմ, ինքը բանակցում է: Դուք հարց եք տալիս՝ Ղարաբաղի ապագան, ես ասում եմ՝ իշխանություն կա բանակցում է վերադարձի մասին: Մեր պատգամավորների, խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպել է, խոսել է, ասել է»,- ասել է նա: