Այլ կերպ չեմ կարող բացատրել այն փաստը, որ մեր շուրջը այսչափ թուրքական մուղամ սիրող, հայկական ազգանվամբ մարդիկ կան

Մանրամասներ
հակոբ

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իմ խորին համոզմամբ մահից հետո, հոգին որոշ ժամանակ անց վերածնվում է մեկ այլ մարմնի մեջ։

Կարճ ասած` ես հավատում եմ ռեինկարնացիային։

*Այլ կերպ չեմ կարող բացատրել այն փաստը, որ մեր շուրջը այսչափ թուրքական մուղամ սիրող, հայկական ազգանվամբ մարդիկ կան։

(Նախկին կյանքից հիշողություններ են մնացել)

*Չեմ կարող բացատրել նաև այն փաստը, որ ՀՀ ԶՈւ-ում ծառայող Հայ սպան, 150 $ ի դիմաց կարող է թշնամուն զորամասի կոորդինատները փոխանցել։

*Չեմ կարող բացատրել նաև այն փաստը, որ իրեն Հայ համարող մարդը անխնա կարող է Հայաստանը աղտոտել, և ուխտի նման աջ ու ձախ թքել Հայաստանի վրա։

*Չեմ հասկանում նաև այն փաստը, որ Հայը կարող է Հայաստանը թալանել հետո նաև վաճառել։

*Վերը նշված փաստերից ելնելով, (և ոչ միայն) ուզում եմ հասկանամ։

Ըստ Ձեզ, իսկական Հայի տեսակը որն է»:

Հակոբ Միկոյան