«Փարավոն»-ի սրահում հրդեհ է բռնկվել

Մանրամասներ
փարավոն

Այսօր հրդեհ է բռնկվել Վերին Պտղնի գյուղի` Երևան-Աբովյան խճուղում գտնվող «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի սրահներից մեկում, որը գտնվում է վերանորոգման փուլում: Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է նոյեմբերի 9-ին, ժամը 17։11-ին, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին, մարվել՝ 18:44-ին։

Այրվել են սրահի առաստաղի երեսպատման կտորե շերտը՝ 320 քմ և նրբատախտակը՝ մոտ 6.6 քմ:

1