Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Եգիպտոսն ու Հորդանանը և խուսափել Մարոկկո ճանապարհորդություններից

Մանրամասներ
իսրայել

Իսրայելը Եգիպտոսում ու Հորդանանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս արագ լքել այս պետությունները և խուսափել այդ ուղղություններով ճանապարհորդություններից, իսկ Մարոկկո մեկնել ցանկացողներին խորհուրդ է տվել խուսափել ուղևորությունից, եթե չկա խիստ անհրաժեշտություն։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրությանը։

«Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) բարձրացնում է սպառնալքի մակարդակը մինչև 4-ի Եգիպտոսի (այդ թվում՝ Սինայի թերակղզու) և Հորդանանի համար և խորհուրդ է տալիս հրաժարվել այդ երկրներ մեկնելուց: Այս երկրներում գտնվողները պետք է հնարավորինս շուտ լքեն դրանց տարածքները», - ասված է հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է Մարոկկոյին, ապա այս դեպքում սպառնալիքի մակարդակը բարձրացվել է 3-ի, ինչը նշանակում է, որ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց լուրջ անհրաժեշտության մեկնել այդ երկիր։