Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-35 կործանիչներ գնելու հնարավորությունը

Մանրամասներ
ա

Թուրքիան կարող է դիտարկի ռուսական Սու-35 կործանիչներ գնելու հարցը, եթե ԱՄՆ-ի F-16 գործարքը ձախողվի, ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։

Վաշինգտոնը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր այլ կործանիչներ գնելու ԱՄՆ-ի առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ F-16: Հարցը պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում։