Աշխարհի մեր դեմ գործելը նիկոլիզմի հետևանք է․ Մենք աշխարհի աչքերին վերածվել ենք մի անբարոյական բորոտի, ումից բոլորը խույս են տալիս․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Թշնամին՝ նույն թշնամին է, որը ձեր առաջ փախչում էր, իսկ մենք՝ նույն մենք ենք։

Վազգեն Սարգսյան

Մեզ համոզում են.

- թե մենք խեղճ ենք

- թե մենք դասալիք ենք

- թե ամբողջ աշխարհը մեր դեմ է

- թե մենք ռեսուրս չունենք

- թե մենք կրթված չենք

- թե մենք հայրենասեր չենք

Այս բոլորը ուղղավ են մեկ նպատակի՝ անհույսություն ներդնելով կոտրել պայքարի ոգին։

Ամենակարևոր գիտակցումը որը այս պահին պետք է լինի՝ որ մենք ոչ թե ՎԱՏՆ ենք, այլ ՎԱՏԱՌՈՂՋ։ Ինչպես ցանկացած օրգանիզմ՝ մեր հայրենիքը ևվս հիվանդացել է, և այդ հիվանդության անունն է նիկոլիզմ։ Իսկ վերը նշված հատկանիշները ընդամենը նիկոլիզմի պրոդուկտներն են։

Աշխարհի մեր դեմ գործելը նույնպես նիկոլիզմի հետևանք է, որովհետև մենք աշխարհի աչքերին վերածվել ենք մի անբարոյական բորոտի, ումից բոլորը խույս են տալիս։

Երբ հիվանդությունը հասել է այն աստիճանի, որ օրգանիզմդ արդեն ցնցումների մեջ է՝ անիմաստ է մտածել մենք անգլերեն սովորենք թե ռուսերեն, ասֆալտապատենք թե սալիկապատենք։

Օրակարգը չի փոխվել՝ Հայրենիքի Ապաքինում, հետո նոր մնացածը։

Մենք` Նույն Մենք Ենք!

#մերուժըմերմեջէ

Վահրամ Մարտիրոսյան