Իսրայելը կփլուզվի. Սա Պաղեստինի դիմադրության ճակատի հզորության առայժմ նվազ դրսևորումն է. Խամենեիի ավագ խորհրդական

Մանրամասներ
իրան

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդականը հայտարարել է, որ պաղեստինցիների հաջող լայնածավալ գործողությունը Իսրայելի դեմ հաստատ կարագացնի «ռեժիմի» փլուզումը։ Այս մասին գրում է Mehr-ը:

Ալի Աքբար Վելայաթին, որը նաև Իսլամական Զարթոնքի Համաշխարհային Վեհաժողովի գլխավոր քարտուղարն է, այս հայտարարությունն արել է Պաղեստինի դիմադրության շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին և Իսլամական ջիհադ շարժման քարտուղար Զիադ ալ Նախալեհին ուղղված ուղերձում։  

«Ահաբեկչական սիոնիստական ռեժիմի տիրապետության և բռնակալության դարաշրջանն ավարտվել է»,- ասել է Վելայաթին։

Նա հավելել է, որ օկուպացված տարածքներում ընթացող զարգացումները Պաղեստինում իսլամական դիմադրության ճակատի հզորության առայժմ նվազ դրսևորումն են։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Պաղեստինի այս գործողությունը պատասխան է օկուպացված տարածքներում Իսրայելի մշտական հանցագործություններին: