Թիմի մաքրման ժամանակ իրենք ցուցակում բարձր հորիզոնականներ են զբաղեցնելու. Ալեն Ղևոնդյան

Մանրամասներ
ալեն ղևոնդյան

Ու քանի որ կյանքը դաժան, բայց մի տեղ նաև ազնիվ դատավոր ա, ինքը մեզ պատժում է 30 տարի մեր չարածի համար:

Մեր շուստրիության և շատ այլնների համար:

Մեր սխալը երբեք սոցիումում չի անհետանում. թիթեռնիկի էֆեկտով, այն ինչ-որ ժկ հետ վերադառնում է մեզ, ու մենք չենք հասկանում ինչու և ինչպես դա եղավ: Մինչդեռ դա մեր արածի արդյունքն էր:

Սա չեմ գրում, որ դուք անիծեք ձեզ, հուզվեք, եսիմ ինչեր խոսեք ձեր ազգի, պետության մասին, ֆատալիզմի մեջ խորանաք, այլ նրա համար, որ առնվազն մտածեք, մեզ կործանման է հանգեցրել տգիտությունը: Այս ամենի հիմքը տգիտությունն է անհատական ու զանգավածային մակարդակներում:

Սա գրում եմ, որ հետո, ամեն հաջորդ քայլից առաջ դուք ձեզ հարց տաք, ու եթե հարցին կարողանաք հիմնավոր պատասխանել, նոր միայն անեք այդ քայլը:

Սա չի վերաբերում իմիտացիոն գործընթացներով զբաղվողներին, պետության գերեզմանաքարի վրա քաղ. PR անող և աչոկ հավաքողներին: Հավատացե՛ք, իրենք ամեն բան շատ լավ էլ հասկանում են, իրենց մի մասին ոնց գցես, ոտքերի վրա են կանգնելու ու քեզ գործարք առաջարկեն, քանի որ իրենց մի մասի էությունը էդ բառի մեջ է տեղավորվում:

Մենք էլ ենք հասկանում ու մեր պլանավորումները անում իրենց մասով էդ դիրքերից, քանի որ թիմ մաքրման ժկ իրենք ցուցակում բարձր հորիզոնականներ են զբաղեցնելու:

Ալեն Ղևոնդյան