Բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ՝ զորքերի հետ քաշման և տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրեր վերադարձն ապահովելու ուղղությամբ․ Շտաբ

Մանրամասներ
արցախ

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը: