Ռայիսին Փաշինյանի հետ զրույցում անդրադարձել է «օտարերկրացիների հետ զորավարժություններին և կասկածելի ուղևորություններին»

Մանրամասներ
ռաիսի նիկոլ

Ինչպես արդեն նշել ենք, այսօր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել: Այս կապակցությամբ իրանական կողմի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ տարածաշրջանում և տարածաշրջանի սահմաններում ցանկացած փոփոխություն Թեհրանի կարմիր գծերն են։

Այս մասին X միկրոբլոգում գրել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջամշիդին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հեռախոսազրույցից։

«Ռաիսին, ի պատասխան Փաշինյանի, անդրադառնալով Կովկասում տիրող իրավիճակին, հայտարարեց, որ տարածաշրջանում և տարածաշրջանի սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գծերն են»,- գրել է Ջամշիդին։

«3+3 ձևաչափից դուրս շփվելը, օտարերկրացիների հետ համագործակցելը, նրանց հետ զորավարժություններ անցկացնելը և կասկածելի ուղևորությունները միայն բարդացնում են իրավիճակը»,- հավելել է Ջամշիդին։

Միաժամանակ, Իրանի նախագահը հաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու երկու կողմերին այս խնդրի լուծման գործում։