Գոյություն ունի երեխաներին արագ կարդալ սովորեցնելու միջոց

Մանրամասներ
մայր

Այլեւս պետք չէ անհնգստանալ երեխայի վատ ընթերցանության համար: Օքսֆորդի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունների համաձայն, խնդիրը կարելի է լուծել ամեն օր ճարպաթթուներ ընդունելով, որոնք առկա են  ջրաբույսերի ու ծովամթերքների որոշ տեսակներում: Ինչպես հաղորում է GlobNews- ը, իրենց կողմից անցկացված փորձի արդյունքում պարզվել է , որ առաջին հայացքից, հավելյալ սննդի օգտագործման էական ազդեցությունը ոչ ոք չի զգում: Սակայն տվյալների վերստուգումը էական տարբերություն արձանագրեց բիոակտիվ հավելումներ ստացած երեխաների եւ նրանց միջեւ, ում ամեն օր առաջարկվել էր պլացեբո:

Օքսֆորդի համալսարանին առընթեր Ապացուցողական բժշկության կենտրոնի բժիշկ Ալեքս Ռիչարդսոնը մեկնաբանել է այդ արդյունքները. «Ճարպաթթուների ամենօրյա ընդունումը օգնում է աշակերտների մոտ բարելավել կարդալու ընդունակությունն ու հետ չմնալ հասակակիցներից»: Գիտնականի գործընկեր Փոլ Մոնթգոմերին ավելացրել է, որ հայտնագործությունը դպրոցահասակների շրջանում կարդալու ունակությունը բարելավելու ուղղությամբ առաջին ուսումնասիրությունները չէին: Առաջին փորձի նպատակը եղել է ստուգել ճարպաթթուների ներգործությունը ուշադրությունից եւ շարժումների աններդաշնակությունից գանգատվող երեխաների վրա: Չնայած արձանագրված արդյունքից, այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ գտնվել է ամենատպավորիչ ու օգտակար մի « դեղամիջոցը», որ կօգնի երեխաներին լավ յուրացնել առաջադրանքները:

Նշենք, որ փորձի մասնակից երեխաների ծնողները զավակների մոտ ուսուցողական ընդունակությունների ակնհայտ աճ են նկատել, սակայն, միեւնույն ժամանակ,  ուսուցիչները դեռ բողոքում են, որ երեխաների պահվածքը ընդհանրապես չի փոխվել: