Ովքե՞ր կարող են օգտվել անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից

Դիմումները մուտքագրվում են միայն այն դեպքում, եթե դիմումատուն համապատասխանում է վերը նշված հիմնական և լրացուցիչ պայմաններին

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է 2019թ. օգոստոսի 8-ին

ՀՀ կառավարության ընդունած որոշումը, որով սահմանվել են անվճար կամ

արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների

կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու

շահառուներին ներկայացվող պահանջները:

 Շահառուներին ներկայացվող հիմնական  և լրացուցիչ պահանջներն են.

 Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 

2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց

2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը, եթե ամուսիններից մեկը`

-զինծառայող է կամ զինծառայողներին հավասարեցված ան

 (սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»

ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, կցվում է), կամ

- զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից 

հետո դրա հետ կապված պատճառական կապովզոհված (մահացածորդու ծնող,կամ 

-ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և 

ավելի բարձր անապահովության միավոր ունեցողնպաստառու է կամ

-ունի հաշմանդամի կարգավիճակ, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում, կամ

-սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգ են

 (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N1

հավելվածով սահմանված ցանկին համապատասխան` կցվում է):

Միաժանակ զույգերը պետք է բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջները`

1) ամուսինները կամ ամուսիններից մեկը Հայաստանի Հանրապետության

 քաղաքացի է և ամուսնությունը գրանցված էօրենսդրությամբ սահմանված կարգով,

2) կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է (բացառություն է սահմանված միայն

զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքումկնոջ տարիքըմինչև 42 տարեկան),

ընդ որում 35 տարեկանում դիմելու և որպես շահառու հաշվառվելու դեպքում կինը պահպանում է

ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը: 

Դիմումների մուտքագրումը և հերթագրումը

 Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների  կիրառմամբ բժշկական օգնություն և

սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների մուտքագրումն ու հերթագրումն

իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի` կենտրոնացված ընթացակարգով, միասնական առողջապահական

էլեկտրոնային համակարգի միջոցով` այն կազմակերպության կողմից որին դիմել է շահառուն:

Դիմումները մուտքագրվում են միայն այն դեպքում, եթե դիմումատուն 

համապատասխանում է վերը նշված հիմնական և լրացուցիչ պայմաններին և 

դիմումին կից ներկայացնում  է համապատասխան փաստաթղթերը` լրիվ կազմով

(այն թվում` նշված 5 խմբերից որևէ մեկին պատկանելու

 կարգավիճակը հավաստող հիմքերը): Նախատեսված փաստաթղթերի թերի լինելու դեպքում

դիմումատուն տեղեկացվում է և առաջարկվում է ներկայացնել  բացակայող փաստաթղթերը:

Կառավարության որոշումը ուժի մեջ կմտնի նիստին հաջորդող շաբաթվա ընթացքում`

պաշտոնական հրապարակումից հետո, հետևաբար բժշկական կազմակերպությունները հերթագրման գործընթացը կսկսեն ծրագրի մեկնարկից հետո:

Ծրագրի մեկնարկի մասին ՀՀ առողջապահության նախարարությունը լրացուցիչ

կհայտարարի:

Նախարարությունը լրացուցիչ տեղեկացնում է, որ Պետության կողմից երաշխավորված անվճար

կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների

կիրառմամբ բժշկական օգնու­թյո­ւնը և սպասարկումը չի ներառում փոխնակ մոր,

դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար փոխհատուցման  ծախսերը: