Covid 19-ով վարակված մայրերին կրծքով կերակրելը հակացուցված չէ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Covid 19-ով վարակված մայրերի կրծքով կերակրելը հակացուցված չէ: Այս մասին հայտնում են Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրից:

«Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքի կաթի միջոցով վիրուսի փոխանցման վտանգը փոքր է»,- նշել են հիվանդանոցային համալիրից:

Կերակրելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները. կերակրման ընթացքում կրել պաշտպանիչ դիմակ, երեխային ցանկացած հպումից առաջ օճառով լվանալ կամ ախտահանել ձեռքերը, կթիչ սարքերը, շշերը և ծծակները ախտահանել օգտագործումից հետո:

Մասնագետները նշում են, որ կրծքով կերակրումը կենսական նշանակություն ունի երեխայի համար՝ սնուցման, առողջության և բարեկեցության առումով, այն մանկանը պաշտպանում է հիվանդանալուց, ամրացնում է իմունային համակարգը, պաշտպանում է վարակներից, նպաստում է մայրերի և նորածինների հուզական կապին՝ ունենալով նաև հոգեկան առողջությանը նպաստող այլ գործոններ: