Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը. ՀՀ–ում Իրանի դեսպան

Մանրամասներ
իրան դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հաղորդմամբ Երևանում տնտեսական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ»,– ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ Իրանը ձգտելու է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր ոլորտներում։

Դեսպանը նաև ընդգծել է, որ ներկայում Իրանի հետ տարեկան ապրանքաշրջանառությունը 700 մլն դոլար է կազմում, սակայն երկրները նպատակ են դրել իրենց առաջ հասցնել այն մինչև 3 մլրդ դոլարի։