«Nissan»-ը բախվել «ՍԱՍ» ֆուդ-կորտի ապակիներին․ Ֆոտո

Մանրամասներ
6

Օգոստոսի 24-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «ՍԱՍ» ֆուդ-կորտի արտաքին երեսպատման ապակիներին»,- ասված է հաղորդագրության մեջ։