Ահա թե ինչ կարելի է անել, որ տղամարդը կարոտի ձեզ. 8 հիանալի խորհուրդներ

Մանրամասներ
ռոմանտիկ զույգ անկողին

Եթե տղամարդը երբևէ ասել է ձեզ, որ նրան պետք է անձնական տարածք, կամ, որ նա անսպասելիորեն ցանկանում է խզել հարաբերությունները, ապա գուցե դա այն պատճառով, որ ձեր ներկայությունը նրա կյանքում շատ է։

Եվ այդ պատճառով դուք պետք է սովորեք անել այնպես, տղամարդը կարոտի ձեզ, և այստեղ կօգնեն ձեզ մեր մի քանի խորհուրդները, թե ինչպես պետք է դա անել:

1. Դադարեք գրել նրան:

Նույնիսկ եթե նա ասում է, որ դուք կարող եք գրել նրան ցանկացած ժամանակ, պետք չէ գրել, հատկապես, եթե դուք հակված եք զգացմունքայնության։ Երբ դուք ցանկանում եք գրել նրան, սպասեք մի քանի րոպե, մի խոր շունչ քաշեք և զանգեք կամ գրեք ձեր ընկերուհուն։ Մի ցույց տվեք նրան, որ դա ձեզ այդքան դժվար է տրվում։

2. Մի՛ ցույց տվեք ձեր զգացմունքները համացանցում։

Ոչ մի գրառում այն մասին, թե ինչպես եք կարոտում և ընդհանրապես այն մասին, թե ինչ եք զգում։ Կենտրոնացեք ինքներդ ձեզ վրա, այլ ոչ թե նրա վրա։

3. Թողեք ինչ-որ իրեր նրա մոտ։

Երբ պատրաստվում ես հեռանալ նրա բնակարանից, թող մի բան, որը կհիշեցնի նրան քո մասին։ Դա կարող է լինել ինչ-որ իր կամ կոսմետիկա։

4. Սպասիր։

Տղամարդուն կարոտել ստիպելու լավագույն միջոցը նրան ժամանակ տրամադրելն է։ Եթե դուք բաժանվել եք, ապա հնարավոր է, որ նա ավելի շատ ժամանակ ունենա, որպեսզի հասկանա տեղի ունեցածը։ Այդ դեպքում որոշեք, թե իչքան եք պատրաստ սպասել, որպեսզի նա ուշքի գա։ Եվ ապա առաջ շարժվեք։

Картинки по запросу заставить мужчину думать о тебе

5. Եթե ձեզ անհրաժեշտ է խոսել նրա հետ, թող վերջինը լինի նրա խոսքը:

Այսինքն, պետք չէ գրել վերջում «OK» — ը: Դու գրել ես այն, ինչ քեզ անհրաժեշտ է իմանալ նրանից, նա պատասխանել է քեզ՝ բավական է։ Թույլ տվեք նրան հասկանալ, որ դուք էմոցիոնալ հեռացած եք։

6. Եթե դուք բաժանվել եք, նրան հասկացրեք, որ ամեն ինչ լավ է ձեզ հետ։

Ցույց տվեք, որ ձեզ հետ ամեն ինչ լավ է և առանց նրա, նույնիսկ եթե դուք դեռ այդպես չեք կարծում։

7. Հասկացի՛ր, որ քեզ էլ ժամանակ է պետք։

Եթե կասկածում եք, որ ձեր զգացմունքները ոչ փոխադարձ են, եթե դուք ուզում եք, որ նա սիրի ձեզ, ճիշտ այնպես, ինչպես դուք եք նրան սիրում, գուցե ձեզ նույնպես պետք է տարածք: Մտածեք, թե արդյոք նա այն մարդն է, ով ձեզ պետք է: Արդյոք ձեզ պետք է մեկը, որին պետք է ստիպել ինչ-որ բան զգալ քեզ հանդեպ։

8. Տվեք նրան պատճառ կարոտել Ձեզ։

Եղեք ինքներդ ձեզ պես։ Համարձակ, սիրող, կրքոտ եղեք ամեն ինչում ինչ անում եք: Մի զսպեք ձեզ։ Երբ դուք ապրում եք այնպես, ինչպես ուզում եք, ապա նրա հետաքրքրության բացակայությունը կստիպի ձեզ պարզապես առաջ գնալ և փնտրել նրան, ով կգնահատի ձեզ ըստ արժանվույն, այլ ոչ թե կենտրոնանալ այդ տղայի վրա: