Ինչպես կպչուն չլինել սիրելիից հեռու գտնվելիս

Նրան մի ձանձրացրու հեռախոսով՝ ասելով, որ չես կարողանում առանց նրա քնել, ուտել

1. Նրան մի ձանձրացրու հեռախոսով՝ ասելով, որ չես կարողանում առանց նրա քնել, ուտել: Նա մեղավոր չէ, որ ծանրակշիռ հանգամանքները բաժանում են ձեզ:

2. Քեզ համար զբաղմունք գտիր. անվաչմուշկ, սերիալ, ընկերուհու հետ հանդիպում, գնումներ: Ի վերջո՝ դու ինքնաբավ մարդ ես՝ քո սեփական հետաքրքրություններով: Հիշիր դրանց մասին:

3. Հասկացիր, որ եթե նա այնքան հաճախ չի զանգահարում, որքան դու ես ուզում, հավանաբար իսկապես զբաղված է, պետք է կարգավորի գործերը, իսկ դրա համար որոշ ժամանակ է պետք: Համբերիր:

4. Եթե զգում ես, որ կես ժամվա ընթացքում տասներորդ հաղորդագրությունն ես ուղարկելու նրան, մի՛ ուղարկիր: Զգացմունքներդ թղթին կամ համակարգչին հանձնիր: Երբ նա վերադառնա եւ կարդա, վստահաբար նրան հաճելի կլինի: Բայց հիմա մարդուն մի շեղիր գործերից:

5. Հեռախոսով մի՛ ասա՝ «Որտեղ էիր», «Ինչ էիր անում», «Դու ինձ չես սիրում» եւ նման բաներ: Նրան ժամանակ տուր: Եթե նա իսկապես սիրում է քեզ, անպայման կխոսի քեզ հետ, երբ ավարտի բոլոր գործերը:

6. Նրա մոտ հետաքրքրություն առաջացրու, ոչ թե կպչուն հոգեկան հիվանդ դարձիր: Երբ նա զանգահարի, ասա, որ ինքդ էլ փոքր-ինչ զբաղված ես գործերով: Ինքնաբավ կինը միշտ ավելի հետաքրքիր է, քան ինքնամոռաց սիրահարված, հանուն սիրելիի ամեն ինչ զոհաբերող կինը:

 

Աղբյուրը՝ Ivona, գրում է  NEWS.am STYLE