Ուկրաինուհին վախեցրել է օգտատերերին կրծքերի մեծացմամբ

Մանրամասներ

Աննորմալ մեծ այտոսկրերով ուկրաինացի մոդել Անաստասիա Փոքրիշչուկը վախեցրել է երկրպագուներին նոր վիրահատությամբ։ Ինչպես նշում է Daily Mirror-ը, կինը կրկին մեծացրել է կուրծքը, փոխանցում է shantnews.am-ը։

«Tomboy to Lady» ուկրաինական շոուի նախկին մասնակիցը, որը հայտնի է պլաստիկ վիրաբուժության հանդեպ իր սիրով և պնդելով, որ ունի աշխարհի ամենամեծ այտոսկրերը, սոցիալական ցանցերում հրապարակել է իր հերթական պրոցեդուրաների մասին ռեպորտաժը։ Փոքրիշչուկը տեսանյութ է հրապարակել Ստամբուլի հիվանդանոցի բաժանմունքից, որտեղ նա վիրահատվել է և մեծացրել կրծքերը, ինչպես նաև կիսվել է նկարներով, որոնցում ձեռքերում հին իմպլանտներ է պահում։

33-ամյա ուկրաինուհու խոսքով՝ իրեն 1050-ական միլիլիտր ծավալով հսկայական իմպլանտներ են տեղադրել։ Աղջկա նախորդ իմպլանտների ծավալն ընդամենը 300 միլիլիտր էր, ինչը մոտավորապես համարժեք է երրորդ չափսին։ Աղջիկը նաև պատմել է, որ նման իմպլանտներ Թուրքիայում այլևս չեն արտադրվում, և բժիշկներին հաջողվել է ռեկորդային ժամանակում գտնել համապատասխան ծավալը հատուկ իր համար։ Փոքրիշչուկը գոհ էր արդյունքից։

Մոդելի տեսանյութը հավաքել է բազմահազար դիտումներ և հարյուրավոր մեկնաբանություններ։ Բազմաթիվ հետևորդներ անհանգստացած էին մոդելի առողջությամբ, ով ապրիլին կրծքի մեծացման վիրահատություն էր տարել։ Որոշ օգտատերեր կարծում էին, որ մոդելն անպատասխանատու է իր առողջության նկատմամբ՝ այդքան անհարկի վիրաբուժական միջամտություններ կատարելով։ Աղջիկը կրծքից բացի մի քանի անգամ մեծացրել է այտոսկրերն ու շուրթերը ֆիլերներով։

Սակայն Փոքրիշչուկը կարծում է, որ բոլոր վիրահատություններն իրեն ավելի գեղեցիկ և հետաքրքիր են դարձրել։ Նա պնդում է, որ ամեն օր հաճոյախոսություններ է ստանում, իսկ մեծ տարիքում «նույնիսկ ավելի թարմ» տեսք կունենա։ Փոքրիշչուկն ունի մոտ 1,6 միլիոն հետևորդ TikTok-ում։