ԿԽՄԿ ուղեկցությամբ տեղափոխվող բուժառուն առևանգվել է․ ճակատագիրը անհայտ է․ ԱՀ ՄԻՊ

Մանրամասներ

Հարազատներից, ԿԽՄԿ ներկայացուցիչներից, խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ. նրա ճակատագիրը անհայտ է. ՄԻՊ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նա գրել է, որ հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։

Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը։