Մեզ Վազգենի նման առաջնորդ է պետք՝ ուժեղ, հայրենասեր ու մի քիչ էլ գիժ, որ մի կեսին համոզի մյուս կեսին էլ քացու տակ քցի․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ

Փոխանակ մեր գլխին կախված սուրը մեզ միավորի` հակառակն է տեղի ունենում, մենք գնալով ավելի ու ավելի ենք պառակտվում։ Արցախում կես բուռ մարդ են մնացել, բայց 10 տեսակի իրար հետ հակամարտող խմբավորումներ կան։

Նույն վիճակը Հայաստանում է։ Նույնիսկ պարզ թվացող գոյաբանական հարցերի շուրջ չկա միասնություն։ Հայաստանյան քաղաքական դաշտի տրամաբանությունը նկարագրվում է մեկ բառով՝ Blame Game.

Ժողովրդին խճճողը ու դեմառալիզացնողը դաշտը զավթած ու իրեն ամեն կերպ սպառած քաղաքական դասն է։ Դեռ մի հատ էլ իրենք են ժողովրդից բողոքում՝ թե բա էս ինչ վատ ժողովուրդա։ Պատմությունը կեղծում են, աշխարհաքաղաքական իրավիճակը կեղծում են, ներքին իրավիճակը կեղծում են, դավադրապաշտությունն էլ դարձրել են իրադարձությունները բացատրող գլխավոր տրամաբանություն։ Ու սա չի անում իշխանությունը, այլ անում է ընդիմության մեծամասնությունը։

Մեզ խորը քաղաքական ռեստարտ է անհրաժեշտ։ Վազգենի նման առաջնորդ է պետք՝ ուժեղ, հայրենասեր ու մի քիչ էլ գիժ, որ մի կեսին համոզի մյուս կեսին էլ քացու տակ քցի։

Վահրամ Մարտիրոսյան