Նախ ճանապարհ բացեք Թուրքիայի համար՝ ԵՄ-ին միանալու, այնուհետև մենք ճանապարհ կբացենք Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցության համար. Էրդողան

Մանրամասներ

Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում շուտափույթ արդար և երկարաժամկետ խաղաղության օգտին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին թռիչքից առաջ Ստամբուլում կայացած ճեպազրույցում։

Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը։ Բայց միևնույն ժամանակ, խոսելով Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի գործընթացն առաջ տանելու մասին, Էրդողանն ընդգծել է, որ դրա համար անհրաժեշտ է կատարել Եռակողմ հուշագրի բոլոր դրույթները (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա):Միաժամանակ Էրդողանը Ստոկհոլմի անցամակցության թեման կապել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության հետ։
«Նախ՝ ճանապարհ բացեք Թուրքիայի համար ԵՄ-ին միանալու համար, այնուհետև մենք ճանապարհ կբացենք Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցության համար, ինչպես դա արեցինք Ֆինլանդիայի հետ: Թուրքիան արդեն 50 տարի սպասում է ԵՄ դռների մոտ»,- ասել է Էրդողանը։